Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար: Այս մասին իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, այժմ, Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձություների զարգացման այսպիսի սցենար։
«Համաձայնեցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահերը, հիմնված է միջազգային իրավունքի վրա և պետք է ստորագրվի»,-գրել է նա։