Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են անժամկետ հազարավոր զինվորականներ ուղարկել Ուկրաինա ՝ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հնարավոր զինադադարը վերահսկելու համար, The Times-ին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը թագավորության կառավարությունում։ «Դա կլինի երկարաժամկետ պարտավորություն, մենք խոսում ենք տարիների մասին։ Այնքան, որքան անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման եւ Ռուսաստանին զսպելու համար»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
The Times-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան համաձայնել է Ուկրաինա զորքեր ուղարկել Ֆրանսիայի, Թուրքիայի, Կանադայի եւ Ավստրալիայի հետ միասին: Ավելի քան 30 երկրներ համաձայնել են աջակցել առաքելությանը, այդ թվում՝ զենքով եւ նյութատեխնիկական ապահովմամբ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնել ցանկացողների կոալիցիան կարող է ուղարկել մինչեւ 30 հազար խաղաղապահ։ Սակայն այդ զորակազմը կժամանի միայն այն ժամանակ, երբ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի։ Միաժամանակ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ երկրների տեղակայմանը։ «Այս ամբողջ խոսակցությունը բացարձակապես անտեղի է եւ անհեթեթ։ Եթե նրանք այնտեղ հայտնվեն, դա նշանակում է, որ նրանք տեղակայվում են հակամարտության գոտում՝ որպես հակամարտող կողմ այս զորամիավորումների համար բոլոր հետեւանքներով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Նրա խոսքով՝ կարելի է խոսել միայն անզեն դիտորդների մասին, որոնք կհետեւեն խաղաղության պայմանագրի կատարմանը։