Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով ափսոսանք է հայտնել վնասվածքի եւ ազգային թիմին չմիանալու կապակցությամբ։

«Շատ ափսոս, որ ստիպված եմ բաց թողնել կարեւոր հանդիպումները Ուրուգվայի եւ Բրազիլիայի դեմ։ Ես շատ էի ցանկանում խաղալ, բայց չնչին վնասվածքի պատճառով չեմ կարողանա միանալ հավաքականին։ Կաջակցեմ թիմին կողքից։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսին։

37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա վերջ։

Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։