Երեկ երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման ենթարկված Կավկազսկի թաղամասի նավթային պահեստում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 4250 քմ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Հրդեհաշիջմանը ներգրավված է 357 մարդ և 140 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 2 հրշեջ գնացք։
Նավթի պահեստում հրդեհն սկսվել է մարտի 19-ի գիշերը՝ «խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով», հայտարարել է ռուսական կողմը։ Նավթի վերամշակման գործարանը գտնվում է Կավկազսկայա գյուղի մոտ։ Նավթի պահեստից 30 մարդ է տարհանվել. գործարանի գործունեությունը դադարեցվել է։