Եվրոպան պնդում է, որ ոչ մի դեպքում չի կատարի Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, գրել է Bloomberg-ը՝ հղում յատարելով ԵՄ առաջատար երկրներից մեկի բարձրաստիճան ներկայացուցչին։
«ԵՄ մեկ այլ մեծ տերության բարձրաստիճան պաշտոնյա երեքշաբթի պնդել է, որ եվրոպական երկրները ոչ մի դեպքում չեն կատարի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պայմանները»,- նշվել է հաղորդագրությունում:
Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաեւ փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության եւ կայունության ապահովման համար իրենց հատուկ պատասխանատվության համատեքստում։ Բացի այդ, Ռուսաստանը մատնանշել է Ուկրաինայում հարկադիր զորահավաքի եւ Զինված ուժերի վերազինման դադարի անհրաժեշտության մասին՝ ժամանակավոր զինադադարի գաղափարի համատեքստում։
Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով Մոսկվայի շահերն ու մտահոգությունները։ Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է բանակցությունների, բայց միեւնույն ժամանակ պետք է երաշխավորված լինեն Ռուսաստանի ազգային շահերը։