Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը վրացիների դեմ կխաղա կարմիր համազգեստով։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։
Պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա մարտի 23-ին։