Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հրապարակել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա մարտի 23-ին։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Վան»

Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան - «Նոա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Նարեկ Գրիգորյան - «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)

Գոռ Մանվելյան - «Նոա»

Արտակ Դաշյան - «Նոա»

Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»

Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»