ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ես ուշադիր նայել եմ տեսագրությունը և արձանագրել եմ, որ ժամը 23:00-ին, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այդ մարդկանց խմբի հետևից՝ Տիգրանի և Զարզանդի, բայց դրանից քիչ հետո երևում է, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս ՝ «Ավետ» և հետ է դառնում ու ստանում է մահացու վիրավորում: Ով է կանչել Ավետիք Բուդաղյանին»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Գևորգ Կոստանյանը ի պատասխան ԱԺ պատգամավորի հարցին, ասաց, որ նախաքննությունն իրականացվել է օբյեկտիվության, լրիվության և բազղմակողմնակիության պահպանման այն աստիճան, որ հիմնավորվել է ոչ միայն յուրաքանչյուր գործողության հաջորդականութունը, այլ նաև ամբողջությամբ կարողացել են հերքել տուժողի կողմից ներկայացրած ցանկացած փաստարկ:
«Այն պահը, երբ Ավետիք Բուդաղյանը գտնվում է խմբի կողքին ժամանում է Արտակ Բուդաղյանը և նա անմիջապես մեքենայից դուրս է գալիս զենքը ձեռքին, այդ ժամանակ Ավետիքը իր խմբով գնում է դեպի Արտակ Բուդաղյանը: Բոլորը հանկարծակի եկած զենքով մեքնեայից դուրս եկած անձի վարքագծից իրենց վարքագիծը սկսում են դրսևորել համապատասխանաբար: Երբ Արտակը զենքով դուրս է գալիս, Տիգրանն ու Զարզանդը անմիջապես գնում են զենքերը վերցնելու:Դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է»,- վստահեցնում է գլխավոր դատախազի թեկնածուն:
Վերջինս հայտնեց, որ թիվ մեկ վնասվածքն ամենայն հավանականությամբ եղել է վերջինը, որովհետև դրա պարագայում տուժողը հնարավորություն չի ունեցել կատարել ակտիվ գործողություններ:
«Շատ դեպքերում տարբեր կարծիքներ են հնչել հասարակական տարբեր խմբերի կողմից՝ Սուրեն Խաչատրյանի պաշտպանության մասին: Անկախ նրանից, թե հասարակության տարբեր խմբեր ինչ վերաբերմունք ունեն տվյալ անձի նկատմամբ, դա չի կարող նշանակություն ունենալ քրեական գործով որոշում կայացնելու հարցում, որովհետև ես կարծում եմ, որ անընդունելի կլիներ յուրաքանչյուրիս համար կայացնել որոշում՝ համակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով»,-իր խոսքում նշեց Գ. Կոստանյանը: