Երևան քաղաքում՝
Մարտի 21-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 21-22-ն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։