ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին, նշելով, որ զինդատախազի պաշտոնում հասարակությունը նրանից գոհ չէր և ԱԺ պատգամավորն իր ելույթում հիշեց հայտնի «գոմեշի մսի» գործը:
«Հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր Ձեր կողմից քննության չեն ենթարկվել: Ու թեև խորհրդարանական մեծամասնության քվեարկության արդյունքում Դուք կնշանակվեք գլխավոր դատախազ, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր խմբակցությունները կողմ են Ձեր նշանակմանը»-իր խոսքում նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն ի պատասխան ԱԺ պատգամավորի հարցադրմանն ասաց, որ «գոմեշի մսի» գործը, դա ընդամենը դասական խարդախության դեպք է:
«Տավարի մսի փոխարեն մատակարարել է գոմեշի միս, նույն տիպի խարդախության գործ կհամարվեր, եթե խոզի մսի փոխարեն մատակարարվեր տավարի միս»,-իր խոսքում նշեց Գևորգ Կոստանյանը և հավելեց, որ խնդիրը գոմեշի մսի մեջ չէ, այլ այն, որ տավարի մսի գնով մատակարարվել է գոմեշի միս:
Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ով ներգրավված է այս գործում, այնպայման պատասխանատվության կենթարկվի:


