Թուրքիան պետք է լիովին հարգի ընտրված պաշտոնյաների իրավունքները և խաղաղ ցուցարարների իրավունքները։ Դրա մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Գիյոմ Մերսիեն։

Նրա գնահատմամաբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրամիությանն անդամակցելու թեկնածու Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները։


Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նրան ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել և դադարեցվել է նրա պաշտոնավարումը։