Իտալական «Միլանի» եւ Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն անդրադարձել է Վրաստան - Հայաստան հանդիպումից հետո վրացի երկրպագուների անկարգություններին Թբիլիսիի «Դինամո Արենայի» խաղադաշտում։

«Իհարկե, տեղի ունեցածը հաճելի չէ, բայց սա ֆուտբոլ է եւ ֆուտբոլում պատահում են այսպիսի իրադարձություններ՝ երկրպագուները դիմակայում են իրար։ Սա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ չունենք մեր հայ ընկերների հետ։ Սա վատ փաստ է, բայց չի ազդում եւ չի կարող ազդել մեր ընկերների, եղբայրների եւ քույրերի հետ հարաբերությունների վրա»,- Կախա Քալաձեի խոսքը մեջբերում է sputnik-georgia.ru-ն։


Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանի հավաքականին (0:3, 1:6): Պատասխան հանդիպման ավարտից հետո վրացի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, սադրել էին հայ երկրպագուներին։