Մարտի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դրա մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր՝ ընդգծելով երկու երկրների միջև տարբեր մակարդակներով քաղաքական երկխոսության կարևորությունը։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են անցած շաբաթ երկու գերատեսչությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և կարծիքներ փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ։