ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել է Գրենլանդիա ամերիկյան պատվիրակություն ուղարկելու որոշման օգտին։
Թրամփը հայտարարել է, որ այցը «սադրանք չէ», երբ նրան խնդրել են մանրամասնել երկրորդ տիկին Ուշա Վենսին և ԱՄՆ այլ պաշտոնյաներին այնտեղ ուղարկելու նպատակը՝ Գրենլանդիայի ղեկավարների կողմից այցը քննադատելուց հետո:
«Դա բարյացակամություն է, ոչ թե սադրանք։ Մենք գործ ունենք Գրենլանդիայից շատ մարդկանց հետ, որոնք կցանկանային, որ ինչ-որ բան տեղի ունենա իրենց պատշաճ պաշտպանության առնչությամբ: Նրանք են մեզ հիրավիրում: Մենք չենք նրանց հրավիրում: Մեզ այնտեղ հրավիրեցին, և ես մտածեցի, որ դա հիանալի կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը, գրում է The Hill-ը:
Նա հավելել է, որ Գրենլանդիա կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Բայց մեզ հրավիրել էին, և նրանք իսկապես հավանեցին այդ գաղափարը, քանի որ նրանք մի փոքր անտեսված էին… նրանց մասին այնքան էլ լավ չէին հոգ տանում, նրանց մասին պատշաճ կերպով հոգատարություբ ցույց չէին տալիս: Եվ ըստ իս, Գրենլանդիան դառնա մի բան, որը գուցե կլինի ապագայում: Դա կարևոր է միջազգային անվտանգության տեսանկյունից»,- նշել է Թրամփը։
Հարցին, թե Գրենլանդիայից ով է հրավիրել պատվիրակությանը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Շատ մարդիկ... Գրենլանդիայից մեզ խնդրում են գալ այնտեղ: Մենք շատ ու շատ խնդրանքներ ունենք շատ ու շատ մարդկանցից, այդ թվում՝ որոշ պաշտոնյաներից»։
Նշենք, որ Թրամփը բազմիցս ընդգծել է իր ցանկությունը, որ ԱՄՆ-ը ձեռք բերի օգտակար հանածոներով հարուստ Գրենլանդիան։