Ռուս-ամերիկյան՝ ավելի քան 10 ժամ տևած փորձագիտական ​​խորհրդակցություններն Էր-Ռիադում մոտենում են ավարտին, հայտարարել է ՌԴ պատվիրակության անդամ, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։


«Բանակցություններն ավարտվում են»,- ըստ Интерфакс-ի՝ նշել է Կարասինը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտնել է, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցությունների ժամանակ քննարկվում են Սևծովյան նախաձեռնության հարցերը։

«Այսօր օրակարգում է Սևծովյան նախաձեռնության հարցը և այս նախաձեռնության վերսկսմանն առնչվող բոլոր ասպեկտները։ Դա նախագահ Թրամփի առաջարկն էր, և նախագահ Պուտինը համաձայնեց դրան: Այս մանդատով էր, որ մեր պատվիրակությունը գնաց Էր Ռիադ», -նշել է նա:


Պեսկովը պարզաբանել է, որ Սևծովյան նախաձեռնության շրջանակում քննարկվում է «առաջին հերթին նավագնացության անվտանգությունը»։