ԱՄՆ բանակը հրապարակել է Bradley մարտական մեքենայի լուսանկարը, որն օգտագործում է TOW հակատանկային հրթիռային կայան՝ «670» պիտակով անհայտ մոդելի հրթիռի արձակման նպատակով։ Այն նկատվել է Կալիֆոռնիայի Ֆորտ Իրվինում՝ վարժությունների ժամանակ:
Դատելով The War Zone-ի լրագրողների վերլուծած լուսանկարի՝ «670»-ը գործարկվում է հրթիռային շարժիչով և համալրված է պոչի հատվածում տեղակայվող կայունացուցիչներով:
Հրթիռի հիմնակմախքը բաժանված է երեք հատվածի, ինչը կարող է վկայել նրա մոդուլային դիզայնի մասին, գրում է Naked Science-ը։ «670»-ը խիստ տարբերվում է TOW հրթիռի հայտնի մոդիֆիկացիաներից։