Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Թել Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին տեղեկացրել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յայհա Սարիան։

«Եմենի հրթիռային զորքերը հարվածել են «Բեն-Գուրիոն» օդանավակայանին Յաֆֆո օկուպացված շրջանում (նկատի ունի Թել Ավիվը) «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռով եւ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով։ Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին»,- հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում ասել է շարժման ներկայացուցիչը։