Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ Т4 բազաներին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ Т4 սիրիական ռազմակայաններում մնացած ռազմական օբյեկտներին»,- նշվել է հայտարարությունում։
ՑԱԽԱԼ-ը «կշարունակի գործել, որպեսզի վերացնի Իսրայելի քաղաքացիներին վտանգող ցանկացած սպառնալիք»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։