Կրեմլն օգտագործում է նարատիվներ՝ Էր Ռիադում բանակցությունների ֆոնին Ուկրաինային աջակցությունը թուլացնելու համար: Ռուսաստանը ավելի շատ կշահի Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների խորացումից և պատժամիջոցների ճնշումը թուլացնելուց, քան հրադադարից, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում:
Նշվում է, որ Կրեմլի պաշտոնյաները, հավանաբար, փորձում են օգտվել մարտի 23-ին և 24-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների մասին տեղեկատվության պակասից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուկրաինացիներին մեղադրել է «լավ դաստիարակված նացիստներ» լինելու մեջ, որոնց չի բավականացնում ինքնուրույնությունը։ ISW-ն կարծում է, որ դա Կրեմլի ջանքերի մի մասն է՝ արդարացնելու «դենացիֆիկացիայի» կամ ռեժիմի փոփոխության և Կիևում ռուսամետ խամաճիկ կառավարության հաստատման պահանջները՝ որպես ուկրաինական պատերազմի ավարտի պայման: