Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը երկարացրել է քաղաքում բողոքի ցույցերի եւ ցակցիաների արգելքը մինչեւ ապրիլի 1-ը։

Նախկին արգելքը գործում էր մինչեւ մարտի 25-ը։

«Որոշում է կայացվել մարտի 26-ի ժամը 00.00-ից մինչեւ ապրիլի 1-ը ժամը 23.59-ը երկարաձգել ցանկացած բողոքի կամ ցույցի արգելքը»,- նշվել է նահանգապետարանի Х սոցցանցում։

Անցած շաբաթվանից Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում եւ մի շարք այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական​​կուսակցության (ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի։