Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնությունը և խրախուսում է փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Նախարարն ընդգծել է Իրանի անսասան դիրքորոշումը՝ հարգանք երկրների անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, առկա միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխման անթույլատրելիությունը և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական փոփոխությունները։
Նախարարն ընդգծել է, որ բոլոր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, առանց ուժի կիրառման, տարածաշրջանի երկրների ջանքերով։ Նախարարի խոսքով, խաղաղության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման համար։
Պատասխանելով իրավիճակի սրման ռիսկի մասին հարցին՝ նախարարը նշել է. «Հուսով ենք, որ առկա խնդիրները շուտով կլուծվեն, և փաստաթուղթը կստորագրվի, սրման վտանգ կա, և հուսով ենք, որ համաձայնագիրը նվազագույնի կհասցնի ռիսկը և կտեսնենք կայունություն, որը բխում է ընդհանուր շահերից»։