Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Պոլ Պոգբան պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ։ Արգելված դեղամիջոցների օգտագործման համար որակազրկման ավարտից հետո Պոգբան վերսկսել է մարզումները։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որոշել է միանալ ամերիկյան «Ինտեր Մայամիին», հաղորդում է Fichajes-ը։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Պոգբայի համար վճռորոշ է եղել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ խաղալու հնարավորության գործոնը։

Պոգբայի նախորդ ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որը նրա հետ պայմանագիրը խզել էր 2024թ․ հոկտեմբերին։