Վերջերս Հայաստան եկող խոշոր պատվիրակությունները առանց նվեր չեն թողնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Այս անգամ Նիկոլ Փաշինյանը թանկարժեք նվերներ է ստացել Հայաստան եկած Նիդերլանդների պատվիրակությունից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:

Հենց այս պատվիրակությունը վարչապետին նվիրել է Royal Delft 1653 ապրանքանիշի «Հողմաղաց» ափսե։ Ափսեի նախշազարդերը նկարված են ձեռքով, իսկ արժեքը կազմել է 196 հազար 378 դրամ։