Transfermarkt-ը ներկայացրել է Իտալիայի Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքները։

«Ինտերի» 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այս մրցաշրջանում նվազել է 1 միլիոն եվրոյով եւ կազմում է 4 միլիոն եվրո։

Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստը «Ինտերի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով եւ կազմում է 95 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է «Ինտերի» 25-ամյա իտալացի կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, որի տրանսֆերային արժեքը աճել է 5 միլիոն եվրոյով եւ 80 միլիոն եվրո է։ Նույնքան է գնահատվում նաեւ երրորդ տեղում գտնվող «Ինտերի» 28-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի տրանսֆերային գինը։