Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Այս մասին  տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:


Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։