Ես Հիսուսի հետ չեմ համեմատել Նիկոլ Փաշինյանին, ես երբ ծանոթացել եմ նրա հետ, ես՝ անհավատս, մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի որպես մարդ, ես դա եմ ասել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


Նա հայտարարեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանին կհամեմատի Վազգեն Սարգսյանի հետ:

Հարցին՝ ի՞նչ համեմատության եզրեր ունեն, նա ասաց. «Ես երկու Վազգեն եմ ճանաչել՝ մեկը Վազգեն Սարգսյան, լուսավոր, պայծառ տղան էր, որ հայրենիքի համար ելավ պայքարի ու կռվի: Երկրորդը արդեն պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վագզեն Մանուկյանը 100 տոկոսով էլ ձայն հավաքի, չէինք թողնի՝ գա իշխանության: Դա նույնն է, ինչ-որ վարչապետն ասաց՝ ինքն է հրահանգել ԲԴԽ նախագահին, որ հրաժարական տա: Սրանք նույն իդենտիկ վիճակներն են, ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին, այստեղ տեսնենք՝ ինչ է լինելու վերջը»: