Ռուսաստանը եւ Հայաստանը պատմականորեն պահպանել են ամուր եւ բարեկամական հարաբերություններ։Իրադարձությունների այլ զարգացում պարզապես չէր կարող լինել։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հարեւան երկրներ ենք, ունենք խոր հումանիտար կապեր, որոնք բնական են, դա պայմանավորված է աշխարհագրությամբ, պատմությամբ եւ մեր ժողովուրդների բուն ճակատագրով»,- ընդգծել է Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ կան ուժեր, որոնք դժգոհ են Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերություններից։ «Մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ դոկտրինալ փաստաթղթերով, մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման վրա»։