Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին երկուստեք ընդունելի բաներ չեն. դրանք իրարամերժ են կոնկրետ պարամետրերով, այլ ոչ թե գաղափարական պատճառներով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵՄ-ին անդամակցությունը եւ ԵԱՏՄ-ին անդամակցությունը փոխընդունելի բաներ չեն: Ցավոք, թե բարեբախտաբար, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, ամեն ինչ փոխադարձաբար բացառվում է միայն կոնկրետ պարամետրերով, ոչ թե գաղափարական կամ քաղաքական դիրքորոշումների հիման վրա», - պարզաբանել է Զախարովան:


Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել էր ԵՄ-ին երկրի անդամակցության մտադրության մասին օրինագիծը։