Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտայում:

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ: