«Հրապարակ»-ը գրում է․ «Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Վերջին օրերին տարբեր ֆորմատի քննարկումներ են կան այս հարցով։ Որոշ ուժերի միջև բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ և երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։

Ղազարյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ ասելով, թե նախագահներից և Սրբազանից համաձայնություն չի ստացել՝ քննարկման մանրամասներն ու բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ, բայց ասաց, որ առաջիկայում հանդիպումները շարունակվելու են: Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել` ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ինչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին և պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասները՝ թերթի համարում։