Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, վիրավոր է 2376 մարդ, կան բազմաթիվ անհետ կորածներ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նախօրեին հայտնել էինք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի տարածքում, ցնցումները զգացվել են հարևան 5 երկրներում։