Ռուսաստանը կատեգորիկ «ոչ» է ասում Ուկրաինայում Կիև զենք մատակարարող երկրներից խաղաղապահների գաղափարին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։
«Ցավալի է, որ նույնիսկ վերջին տարիների պատմությունը եվրոպացիներին ոչինչ չի սովորեցնում: Նրանք բացարձակապես խուլ են նախազգուշացումների հանդեպ, որ այն երկրների զինվորականներին Ուկրաինա մտցնելու գաղափարը, որոնք այսօր շարունակում են զենքով սնել Կիևին, կտրականապես անընդունելի է մեզ համար», - ասել է դիվանագետը:
Այս համատեքստում Լոգվինովը հիշեցրել է, որ հենց «արևմտյան երկրների ամբարտավան չցանկությունն էր լսել մեր դիրքորոշումը, որն էապես հանգեցրեց ուկրաինական հակամարտությանը»:
Մարտի 27-ին Փարիզում կայացել է «կամավորների կոալիցիայի գագաթնաժողովը», որտեղ շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ քննարկել են ուկրաինական հակամարտության ավարտից հետո Կիևի անվտանգության հնարավոր երաշխիքները։ Գլխավոր թեմաներից մեկը Ուկրաինայի տարածքում ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղակայումն էր։
ԱՄՆ-ն չի մասնակցել այս գագաթնաժողովին։ Միաժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, որոշ երկրներ պատրաստ են մասնակցել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը միայն այն դեպքում, եթե աջակցություն ստանան Վաշինգտոնից։