Ջեսիկա Սիմփսոնը խոստովանել է, որ «օձի սերմնահեղուկ» է խմում իր վոկալի ուսուցչի խորհրդով:

Երգչուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում խմում է չինական բուսական ըմպելիք՝ բացատրելով դրա նպատակը։

 


Ջեսիկան հայտնել է, որ իր ուսուցիչը պարզել է, որ այն պարունակում է «օձի սերմնահեղուկ»: Հարցին, թե արդյոք այս արտասովոր ըմպելիքը նման է թեյի, նա համեմատել է այն մեղրի հետ:

Սիմփսոնն ասել է, որ ըմպելիքը լավացրել է իր ձայնը: «Եթե ցանկանում եք լավ վոկալ, ապա պետք է օձի սերմնահեղուկ խմել»,- խորհուրդ է տվել նա։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Jessica Simpson (@jessicasimpson)