Քիմ Քարդաշյանը հինգշաբթի Բեւեռլի-հիլզում համընդհանուր ուշադրություն է գրավել իր տպավորիչ կերպարով «Ամեն բան ըստ կանոնների» գալիք սերիալի նկարահանումներում։
Hulu-ի սերիալում Քիմը միացել է աստղային կազմին, որի մեջ են նաեւ Նաոմի Ուոթսը, Նիսի Նեշը, Գլեն Քլոուզը, Սառա Փոլսոնը, Թեյանա Թեյլորը եւ Մեթյու Նոսկան։
Քիմը հագել էր Balenciaga-ի կարմիր զգեստ՝ դրամատիկ բացվածքով։ Մինչեւ ազդր բարձր բացվածքը հանդերձին գայթակղիչ տեսք է հաղորդել։ Նա ընդհանոր հանդերձը ավարտել է սեւ բարձրակրունկ կոշիկներով եւ իր սեւ վարսերը հավաքել է հարթ փնջով։
Սերիալում խոսքն ամուսնալուծությունների գծով փաստաբանների լիովին կանանցից բաղկացած թիմի մասին է։ Նկարահանումներն սկսվել են անցած տարվա հոկտեմբերին, բայց թողարկման պաշտոնական ամսաթիվը առայժմ հայտարարված չէ։