«Իրավունք» թերթը գրում է. «Արցախահայերի՝ 40+10-ի համար ակցիային իշխանությունները դեմ են գնալու: «Ուզում են՝ հելնեն երկինք, իջնեն ներքեւ, ոչ մի փոխզիջում չի լինելու, թող գնան իրենց թալանած գեներալներից փող ուզեն»,- ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ասել է Փաշինյանը թիմակիցներին։

ՔՊ-ականների անհանգստություններին ի պատասխան` ըստ նույն լուրերի, Փաշինյանը ասել է, թե` եթե շատ սկսեն ճվճվալ փողոցներում, թշնամին էլ դիրքերում կսկսի ակտիվանալ, ու էդ ժամանակ տեսնենք, թե ո՞ր զինվորի ծնողը դրանց կհանդուրժի»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։