ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմի ներդրմանը։ Նա հավանություն չի տվել Պուտինի գաղափարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում իշխանությունն ընտրվում է ժողովրդի կողմից՝ համաձայն պետության Սահմանադրության։
«Այո, մենք գիտենք, որ Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր վարչակազմ ստեղծել Ուկրաինայում, բայց նախագահ Թրամփը չի հաստատել այն: Ուկրաինան սահմանադրական ժողովրդավարություն է, և նրա կառավարումը որոշվում է Սահմանադրությամբ և ուկրաինացի ժողովրդի կողմից», - ասել է Բրյուսը:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ և հավատարիմ ենք շարունակելու մեր ջանքերը՝ նրանց բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։