Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի փորձագետները հայտնել են, որ Միացյալ Նահանգների Սիերա Նևադա ամբողջ լեռնային համակարգն աստիճանաբար իջնում է գետնի տակ:
Ինչպես հայտնում է Live Science-ը՝ հղում անելով ուսումնասիրությանը, լեռնաշղթայի առանձնահատկությունն ակտիվ տեկտոնական ակտիվության գոտում լինելն է։
Սա երկրակեղևի երկու հսկա սալաքարերի՝ Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային Ամերիկայի բախման տարածքն է:
Կոլորադոյի համալսարանի փորձագետներն այս գործընթացը համեմատում են ջրի մեջ նավի ընկղման հետ, հաղորդում է Planet Today-ը։
Այս տարածաշրջանում հաճախակի երկրաշարժերը գործընթացը հրահրող հիմնական գործոններից են։
Երկրորդ պատճառը երկրակեղևի վրա հսկայական ճնշում ստեղծող ժայռերի ահռելի զանգվածներն են, որոնք խորտակվում են սեփական քաշի ծանրության տակ:
Արդյունքում, Սիերա Նևադայի տակ գտնվող երկրակեղևի այդ տատանումները հանգեցնում են տարածաշրջանի յուրահատուկ ռելիեֆի ձևավորմանը. առաջանում են խոր կիրճեր՝ իրար հերթագայող հովիտներով ու կիրճերով։
Գլխավոր վտանգն այն է, որ այդ գործընթացներն «օղակվում» են և սկսում են հակադարձ հետևանքներ ունենալ՝ խորացնելով տվյալ տարածաշրջանի երկրաբանական անկայունությունը։
Բացի դրանից, նույնիսկ գետնի ընդերքում տեղի ունեցող երկրաբանական գործընթացները կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կլիմայի վրա: