ԱՄՆ վարչակազմը վիզային սահմանափակումներ կմտցնի չինացի պաշտոնյաների դեմ՝ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի տարածք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ դիվանագետների եւ լրագրողների մուտքի գործող սահմանափակումների պատճառով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունում։
«Այսօր [երկուշաբթի] ես միջոցներ եմ ձեռնարկում լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու համար չինացի պաշտոնատար անձանց դեմ, որոնք, ինչպես պարզվել է, զգալի չափով ներգրավված են այն քաղաքականության մշակման կամ իրագործման մեջ, որը կապված է Տիբեթի շրջան օտարերկրացիների մուտքի իրավունքի հետ»,- ասված է փաստաթղթում։