Չինաստանի զինված ուժերը երեքշաբթի սկսել են համալիր զորավարժություններ անցկացնել Թայվան կղզու մոտ։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արեւելյան գոտու մարտական​​հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին։

Ինչպես նշվել է նրա հայտարարությունում, որը հրապարակվել է WeChat սոցիալական ցանցի ռազմական օկրուգի էջում, զորավարժություններում ներգրավված են ցամաքային եւ հրթիռային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը։


«Սա լուրջ նախազգուշացում եւ հզոր զսպող միջոց է Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի համար»,- հայտնել է Շի Ին: