Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,- հավելել է նա: