Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում Մոսկվայի և Բաքվի գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը կաշխատի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման համար։
«Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունների միջև: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը, Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Լավրովի շնորհավորական նամակում։ 



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					