Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր կընդունի ֆրանսիական «Մարսելին»:

Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում «Բորուսիային»: Վերջինիս  հաղթանակի գործակիցը 1.27 է, իսկ «Մարսելինը»՝ 10.5: Ոչ ոքին ունի 5.5 գործակից:

Գերմանական թիմին ֆավորիտ է  համարում նաև Toto բուքմեյքերական գրասենյակը, որտեղ «Բորուսիայի» հաղթանակի գործակիցը 1,7 է, ֆրանսիական թիմինը 4,2, իսկ ոչ ոքին` 3,8:

Հիշեցնենք, որ խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին, իսկ մեկնարկային կազմում հայտագրված է նաև Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: