Ինչպես երեկ գրել էր ArmLur.am-ը, հաղորդավար Արա Ղազարյանը ինստագրամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել և գրել, որ Անդրեն ունի սրտի խնդիր։

ArmLur.am-ը հաղորդավարի հոլովակից տեղեկացավ, որ ԱՄՆ-ում դատավարություն է տեղի ունենում այս օրերին։

Ավելին, երգիչ Անդրեն դատավորի թույլտվությամբ է եկել Հայաստան, որպեսզի մասնակցի այստեղ կայանալիք «Հայ Սուպերսթար 6» երգի մրցույթին, որպես ժյուրի։

Ավելի հետաքրքիրն այն է, որ Անդրեն իր իսկ երեխային պարբերաբար հանդիպում է նույն դատավորի թույլտվությամբ։

Հաղորդավարը նշել է, որ եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, ապա ԱՄՆ-ում դատավորը նրան հաստատ թույլ չէր տա լքել երկիրը։