ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան միջնորդություն է ներկայացրել, որ Մովսես Հրանտի Հակոբյանին և Արմեն Սամսոնի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա 4,370,985,000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դրվի։

Արդյունքում դատավոր Լիլի Դրմեյանը բավարարել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության միջնորդությունը եւ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքերի վրա 4,5 միլիարդ դրամի չաթով արգելանք է դրվել:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Այս քրեական գործին զուգահեռ նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց էր ներկայացվել հասցված վնասը փոխհատուցելու համար: