ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հետեւում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հաստատում ենք մեր կոչը Բաքվին եւ Երեւանին՝ ցուցաբերելու զսպվածություն, ձեռնարկելու լարվածության թուլացման քայլեր, խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատացման։ Հաստատում ենք մեր կոչը Բաքվին եւ Երեւանին՝ ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացման քայլեր»,- ասել է Զախարովան։