Հեռուստաընկերությունը կարծում է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային գործարքի հեռանկարները, ինչպես Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, մռայլ եւ հեռավոր են թվում:

ԱՄՆ-ը դժվար թե հաղթի Չինաստանի դեմ առեւտրային պատերազմում։ Նման կարծիք է հայտնել CNN հեռուստաընկերությունը։


Նրա տեղեկացմամբ՝ Պեկինն այժմ «ցույց է տալիս այն բոլոր նշանները, որ կարծում է, որ լավագույնս կարող է գերազանցել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփին այն դիմակայությունում, որին նա պատրաստվել է տարիներ շարունակ»։ Հեռուստաալիքը նաեւ կասկած է հայտնել, որ Թրամփը եւ նրա վարչակազմը հասկանում են, թե «որքան դիմացկուն է Չինաստանը եւ որքան ցավոտ կարող է հարվածել ամերիկացի սպառողներին»։


CNN-ը կարծում է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային գործարքի հեռանկարները, ինչպես Թրամփի առաջին նախագահության ժամանակ, մռայլ եւ հեռավոր են թվում, եւ հանրապետականի հույսը, որ լավ հարաբերությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ թույլ կտան նրան ստիպել Չինաստանին նահանջել, չի իրականանա:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան ղելավարն իր գործողություններով հրահրել է «ուղիղ բախում միակ պետության հետ, որը կարող է հաղթել ԱՄՆ-ին առեւտրային պատերազմում», ինչը նշանավորում է «հարաբերությունների ավելի քան մեկ տասնամյակի վատթարացման գագաթնակետը»։ CNN-ը կարծում է, որ այս «մռայլ հանգրվանը դիվանագիտական ​​հարաբերություններում» կարող է որոշիչ դառնալ ողջ 21-րդ դարի համար եւ հրահրել «ԱՄՆ երկարաժամկետ նախագծի փլուզում, որը կկանխի լարվածության վերածումը երկու հսկաների միջեւ լիարժեք առեւտրային պատերազմի կամ գուցե մի ավելի վատ բանի»: