Ապրիլի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ը գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ:
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում՝ ապրիլի 10-14-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։