Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող և Իրանի միջոցով Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ԱԴԱ համալսարանում կայացած միջազգային ֆորումի ժամանակ։

«Ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է։ Ներկայումս կառուցվում է կամուրջ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա դրա կառուցման համար անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախիջևան։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, որոշել ենք կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը տարածաշրանում կշարունակի մնալ որպես փակուղի», – ասել է Ալիևը։