ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երկու երկրների միջև առևտրային լարվածության սրման ֆոնին, հայտնում է CNN-ը։
«Այո, իհարկե, նա իմ ընկերն է, նա ինձ դուր է գալիս, Իհարկե կհանդիպեի»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահն այսօր Սպիտակ տան մեկ այլ միջոցառման ժամանակ ասել է, որ «Չինաստանը ցանկանում է գործարք կնքել»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բարձրացնում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125% այն բանից հետո, երբ Պեկինը լրացուցիչ պատասխան տուրքեր սահմանեց ամերիկյան ապրանքների վրա: