Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
Օրվա մյուս խաղում Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ անգլիական «Աստոն Վիլայի» նկատմամբ։
35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի կիսապաշտպան Դեզիրե Դուեն։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ նաեւ պորտուգալացի Նունու Մենդեշը։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4:0 (տեսանյութ)
Ռաֆինյա, 25, Ռոբերտ Լեւանդովսկի, 48, 66, Լամին Յամալ, 77
ՊՍԺ - «Աստոն Վիլա»՝ 3:1 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 39, Խվիչա Կվարացխելիա, 49, Նունու Մենդեշ, 90+2 - Մորգան Ռոջերս, 35
Ապրիլի 8
«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (տեսանյութ)
Դեքլան Ռայս, 58, 70, Միկել Մերինո, 75
«Բավարիա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 85 - Լաուտարո Մարտինես, 38, Դավիդե Ֆրատեզի, 88
Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-16-ին։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					